ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ընտրություններից հետո քաղաքական ու քաղաքացիական վենդետաներ են լինելու. Փաշինյան

Ընտրություններից հետո քաղաքական ու քաղաքացիական վենդետաներ են լինելու. Փաշինյան

 Այսօր նախընտրական հանդիպման ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ընտրություններից հետո քաղաքական ու քաղաքացիական վենդետաներ են լինելու, կադրային ջարդ է իրականացվելու պետական կառավարման համակարգում, սակայն նա ավելի վաղ ասել էր , որ վենդետաներ չեն լինելու։

Նա հավաստեց, որ իրեն տարբեր նախընտրական հավաքներից ուղարկում են լուսանկարներ, որտեղ մարդիկ կանգնած են ծուռ վզերով, ոնց որ թոկը վիզը գցած տարած լինեն։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշում է, որ ակնհայտ է որոշ հիմնարկների ղեկավարներ, որոշ համայնքների ղեկավարներ, իրենց վարչական լծակներն օգտագործելով, մարդկանց տանում են հավաքների։

«Բայց էս դեպքում կան պրոցեդուրաներ, էդ մարդիկ պիտի գնան ցուցմունք տան»,- նշեց նա։

Վարչապետի պաշտոնակատարը ասում է շատ ուղիղ ու հստակ՝ ընտրություններից հետո լինելու են վենդետաներ այն համայնքների ղեկավարների նկատմամբ, ովքեր ժողովրդին փորձում են ենթարկել հարկադրանքի։ Նիկոլ Փաշինյանն զգուշացնում է, որ հանկարծ չփորձեն թպրտալ։

«Կադրային ջարդ է լինելու, բոլոր ստահակները քշվելու են պետական կառավարման համակարգից, ովքեր ժողովրդի ներողամտությունից օգտվելով՝ երեք տարի գործել են ժողովրդի դեմ։ Եվ ուրեմն, պատրաստվեք քաղաքացիական վենդետաների, կադրային ջարդերի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

  • Կիսվել: