ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ընտրի՛ր հայկականը. «Գուլպա» (տեսանյութ)

Ընտրի՛ր հայկականը. «Գուլպա» (տեսանյութ)

«Ժամանակն է միավորվել Made in Armenia՝ տեղական արտադրանքի շուրջ»,- ասում է GULPA ընկերության հիմնադիր Մերի Սուքիասյանը:

Արդեն 4 ամիս մեր երկրում գուլպայի նոր արտադրություն է գործում: Թուրքականի արգելքի դրական ազդեցությունը զգում են, տեղականի պահանջարկն աճել է. պատրաստ են օրական մինչև 5 հազար զույգ գուլպա արտադրել։
 
«Սկսեցինք հայկական պատկերներով շապիկների արտադրությամբ, տեսականին շատացնելով եկանք, հասանք մի պահ, երբ արդեն նոր գաղափար առաջացավ՝ ստեղծել տեղական, հայկական արտադրության գուլպաներ»,- պատմում է Մերի Սուքիասյանը:
 
Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում:

  • Կիսվել: