երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Ընդդիմությունը վերստին վերանվաճում է քաղաքական անմեղսունակության Էվերեստը. Կոնջորյան (տեսանյութ)

Ընդդիմությունը վերստին վերանվաճում է քաղաքական անմեղսունակության Էվերեստը. Կոնջորյան (տեսանյութ)

Երբ թվում է, թե ընդդիմությունն այլևս ուժասպառ է ու չի կարող երկնել մի նոր քաղաքական հիմարություն, հանկարծ ընդդիմությունը մեզ բոլորիս հերթական անգամ զարմացնում է և վերստին վերանվաճում քաղաքական անմեղսունակության Էվերեստը։ Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասաց ԱԺ ՛՛Քաղաքացիական պայմանագիր՛՛ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած բոլոր փաստաթղթերը չեղարկելու՝ ընդդիմության հայտարարությանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Եթե ընդդիմությունը պատրաստվում է ինչ-որ բան չեղարկել, պատրաստվու՞մ են արդյոք նոյեմբերի 9-ի հայտարարությունը չեղարկել։ Նրանք դա դավաճանություն են համարում։ Եթե իրենք լինեն իշխանության, շարունակելու են իրենց իսկ կողմից դավաճանական համարված փաստաթղթով աշխատել։ Իրենք իրենց կհամարեն դավաճան։ Հիմա որևէ նախատեսվող ստորագրվելիք փաստաթուղթ չկա։ Եթե նման բան լինի, հանրությունը այդ մասին տեղյակ կլինի։

Ըստ Կոնջորյանի՝ ընդդիմությունը հակառակորդին գոլ խփելու փոխարեն պետության դարպասն է գոլ խփում։

Մանրամասները՝ տեսանյութում.

 

  • Կիսվել: