շաբաթ, օգոստոս 13
13 / 8 / 2022
Ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցը քննարկման փուլում է. Արթուր Հովհաննիսյան

Ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցը քննարկման փուլում է. Արթուր Հովհաննիսյան

Այս պահին ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցը քննարկման փուլում է: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում լրագրողներին հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ նկատի ունենալով Վահե Հակոբյանին և Իշխան Սաղաթելյանին:

«Պայմանավորված հետագա զարգացումներով և ընդդիմադիր պատգամավորների պահվածքով՝ մենք ըստ այդմ կկայացնենք որոշում»,- ասաց նա:

Հովհաննիսյանը շեշտեց, որ սա բացառապես ԱԺ ներքին կանոնակարգման հարց է:

«Ընդդիմադիրները կարող են առաջադրել որևէ թեկնածուի երկու պաշտոնի համար էլ, և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն իրավունք ունի ընտրելու կամ չընտրելու»,- ասաց նա:

  • Կիսվել: