չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Վստահեք մեզ, եթե ուզում եք կրկին ունենալ ապահով Հայաստան. Վանեցյան

Վստահեք մեզ, եթե ուզում եք կրկին ունենալ ապահով Հայաստան. Վանեցյան

Կործանման եզրին հասած Հայաստանը պետք է մի կողմից դիմակայի ներքին ու արտաքին թշնամիներին, մյուս կոմից փորձի համատարած քաոսի, հուսալքության մեջ ընտրել Հայաստանի լինել-չլինելու մեջ: Այս մասին այսօր ՛՛Պատիվ ունեմ՛՛ դաշինքի նախընտրական քարոզչության պաշտոնական մեկնարկի արարողության ժամանակ ասաց ՛՛Հայրենիք՛՛ կուսակցության նախագահ, ՛՛Պատիվ ունեմ՛՛ դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը:

Նրա խոսքով՝ այս 14 օրվա ընթացքում լինելու է կեղծիքի, սին խոստումների, մեծամտության մի գարշելի շքահանդես::

Խոսելով այն մասին, թե ինչու՛ հենց իրենց դաշինքին է պետք ընտրել՝ Վանեցյանն ասաց. ՛՛Վստահե՛ք մեզ, որովհետև մենք ուժեղ ենք, արդարամիտ և խոհեմ, վստահեք, եթե ուզում եք ազատել մեր երկիրը չարի լծից։ Վստահե՛ք մեզ, եթե հոգնել եք նախկին-ներկա, սև–սպիտակ, աջլիկ–ձախլիկ եւ զանազան այլ կեղծ բաժանումներից: Վստահեք մեզ, եթե ուզում եք կրկին ունենալ ապահով Հայաստան, որովհետեւ մենք կբերենք խաղաղություն, կանխատեսելիություն եւ զարգացում: Վստահեք մեզ, եթե ուզում եք, որ ձեր թոռները չհարցնեն՝ պապ, բա ոնց եղավ, որ էսպես եղավ, այլ հպարտանան ձեզնով՛՛։

Նա նաեւ հավելեց. ՛՛Այս ընտրությունները սովորական ընտրություններ չեն, այս ընտրությունները Հայաստանի լինել–չլինելու մասին են, բայց ես համոզված եմ, որևէ կասկած չունեմ, որ այն միասին և արժանապատվորեն հաղթահարելու ենք, հայրենիքը հարատևելու է, անկախության մեր երթն անկասելի է լինելու, Հայկը կրկին հաղթելու է Բելին: Պատիվ ունեմ՛՛:

  • Կիսվել: