շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Վստահ եմ, որ մենք արդեն կարող ենք Հայաստանի տարածքով բեռներ ուղարկել Թուրքիա ու այնտեղից բեռներ ստանալ. Ալիև

Վստահ եմ, որ մենք արդեն կարող ենք Հայաստանի տարածքով բեռներ ուղարկել Թուրքիա ու այնտեղից բեռներ ստանալ. Ալիև

Թուրքիայի պաշտպանության նախարարի ղեկավարած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իր երկիրը մեծ նշանակություն է տալիս Հայաստանի ու Թուրքիայի հետ տրանսպորտային միջանցքի ձևավորմանը: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք մեծ նշանակություն ենք տալիս Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա միջանցքի ձևավորմանը, առաջին կարգադրություններն արդեն տված են»,-ասել է նա:

Ալիևն ասել է, որ առաջիկայում Ադրբեջանը երկաթգիծ կկառուցի Ֆիզուլիից մինչև Զանգելան՝ Հայաստանի հետ սահման՝ կարծիք հայտնելով, որ դա կտևի ամենաշատը երկու տարի:

Ալիևն ամեն դեպքում առաջարկել է չսպասել մինչև երկաթգծի կառուցումն ու բեռները տեղափոխել բեռնատարներով. «Կարծում եմ ու վստահ եմ, որ մենք արդեն կարող ենք Հայաստանով ու Նախիջևանով բեռներ տեղափոխել Թուրքիա և բեռներ ստանալ Թուրքիայից: Այսպիսով իրականություն կդառնա Նախիջևանյան միջանցքի բացումը, ինչը եռակողմ հայտարարության մաս է»:

  • Կիսվել: