հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Վստահ եմ, որ առկա համագործակցությունն այսուհետ ևս կխորանա. Հայաստանի նախագահը՝ կորեացի գործընկերոջը

Վստահ եմ, որ առկա համագործակցությունն այսուհետ ևս կխորանա. Հայաստանի նախագահը՝ կորեացի գործընկերոջը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլին:

Ուղերձում ասվում է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Կորեայի ժողովրդին Կորեայի Հանրապետության ազգային տոնի՝ Ազատագրման օրվա կապակցությամբ:

Այս տարի լրացավ Հայաստանի և Կորեայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, և ուրախությամբ պետք է արձանագրել, որ անցած երեք տասնամյակների ընթացքում մեզ հաջողվել է ձևավորել փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված բարեկամական կապեր:

Վստահ եմ, որ հայ-կորեական առկա համագործակցությունն այսուհետ ևս կխորանա և կամրապնդվի՝ ի շահ մեր ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Կորեայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»: 

  • Կիսվել: