երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Վրաստանում տեղի Է ունեցել բարեխոսական արարողություն` ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների

Վրաստանում տեղի Է ունեցել բարեխոսական արարողություն` ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների

Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում Ապրիլի 24-ին տեղի Է ունեցել բարեխոսական արարողություն` ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված զոհերի:

Վրաստանում Հայաստանի դեսպանությունից տեղեկացնում են, որ արարողությանը ներկա էր Վրաստանում ՀՀ դեսպանության անձնակազմը` դեսպան Ռուբեն Սադոյանի գլխավորությամբ։
 
«Արարողությունից հետո ծաղիկներ են խոնարհվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի դիմաց»,-նշված է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ:
 

  • Կիսվել: