կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Վրաստանում 1 օրում կորոնավիրուսից մահացել է 14 մարդ

Վրաստանում 1 օրում կորոնավիրուսից մահացել է 14 մարդ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 404 նոր դեպք: Մահացել է 14 մարդ: Այս մասին հայտնում է jnews.ge-ն:

Վերջին 24 ժամում երկրում կորոնավիրուսից ապաքինվել է 799 մարդ:

Վերջին օր ու գիշերվա ընթացքում Վրաստանում կատարվել է 13573 թեստավորում:

Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսի 262 024 դեպք, ապաքինվել է 253 614 մարդ, մահացել 3 283 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 450 մարդ, ստացիոնարում՝ 2 230 անձ, կլինիկական հյուրանոցներում բուժվում է 294 պացիենտ:

  • Կիսվել: