երկուշաբթի, հունիս 3
3 / 6 / 2024
Վրաստանն ուղղակիորեն հետաքրքրված է բանակցությունների ճանապարհով ցանկացած հակամարտության կարգավորմամբ

Վրաստանն ուղղակիորեն հետաքրքրված է բանակցությունների ճանապարհով ցանկացած հակամարտության կարգավորմամբ

Վրաստանն ուղղակիորեն հետաքրքրված է միայն բանակցությունների ճանապարհով տարածաշրջանում ցանկացած հակամարտության կարգավորմամբ: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան՝ խոսելով Լեռնային Ղարաբաղում իրավիճակի մասին, հաղորդում է 1tv.ge-ն:

Նրա խոսքով՝ Վրաստանի համար ամենամեծ ռիսկ տարածաշրջանում պատերազմն է:

«Երբ մեր հարեւանությամբ իրական պատերազմ է ընթանում, ապա դա մեծ ռիսկ է Վրաստանի համար: Իհարկե, մենք անում ենք մեր ուժերի ներածին չափով ամեն ինչ: Վրաստանն ուղղակիորեն հետաքրքրված է միայն բանակցությունների ճանապարհով տարածաշրջանում ցանկացած հակամարտության կարգավորմամբ, մենք դրա համար անում ենք հնարավոր ամեն ինչ»,-ասել է Գախարիան:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: