Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Այս մասին հայտնում են Wargonzo նախագծի աղբյուրները, որոնք մոտ են նախագահի աշխատակազմին:
«Մեր տեղեկություններով՝ զրույցը տեղի է ունեցել անցած շաբաթվա սկզբին: ՌԴ նախագահը և Հայաստանի նախկին նախագահը քննարկել են տարածաշրջանում ներկայիս վիճակը, անվտանգության հետ կապված հարցեր, ինչպես նաև Երևանում ներքաղաքական իրավիճակը: Առանձին քննարկվել է Հայաստանի տնտեսական վիճակը: Զրույցը տևել է գրեթե մեկ ժամ»,- ասված է գրառման մեջ։
Ավելի ուշ ՀՀ 2-րդ նախագահի գրասենյակից հաստատել են տեղեկատվությունը։