չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Վլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը չեն քննարկել Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբի ավելացման հնարավորությունը. Պեսկով

Վլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը չեն քննարկել Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբի ավելացման հնարավորությունը. Պեսկով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում չեն քննարկել Ղազախստանում ՀԱՊԿ զորախմբի ավելացման հնարավորությունը: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Interfax-ը:

Պեսկովը նշել է, որ երեկ և այսօր ՌԴ նախագահ Պուտինը մի շարք հեռախոսազրույցներ է ունեցել ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հետ:

Նրա խոսքով ՝ Պուտինը բազմիցս հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաևի հետ:

«Քննարկվել է Ղազախստանում տիրող իրավիճակը և ՀԱՊԿ -ի մանդատի շրջանակներում համատեղ գործողությունները՝ միջազգային ահաբեկչության դեմ պայքարի և կարգուկանոնի, ինչպես նաեւ Ղազախստանի քաղաքացիների անվտանգության ապահովման նպատակով», - ասել է Պեսկովը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: