շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Վերջն էս պատմությունները մնալու են Սարիկի վզով. էսքան մարդու ձերբակալել, կալանավորել. Մարտուն Գրիգորյան

Վերջն էս պատմությունները մնալու են Սարիկի վզով. էսքան մարդու ձերբակալել, կալանավորել. Մարտուն Գրիգորյան

Էս պահի դրությամբ Սարիկ Մինասյանին ոչ մի բանով չեմ կարող օգնել: Այս մասին, այսօր Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը՝ արձագանքելով դիտարկմանը, թե ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանի վարկանիշն ընկել է, դրա համար էլ իշխանությունները բռնաճնշումներ են իրականացնում ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ։

«Իշխանությունն էլ ավելի գցելու է Սարիկ Մինասյանի  վարկանիշը։ Սա Գյումրին է, էսքան տղերքի մոտ, որ էս խնդիրներն առաջ են գալիս... Վերջն էս պատմությունները մնալու են Սարիկի վզով. էսքան մարդու ձերբակալել, կալանավորել․․․ Սարիկի համար էսքան բանն անում են, բոլորիս ճնշում են, որ Սարիկը կարողանա հաջողություն ունենալ, կարծում եմ, որ սա նվեր էր մեզ՝ ընդդիմադիրներիս։

Նորմալ է, անկեղծ եմ ասում, լրիվ նորմալ է, սպասելի է, ու այս ամեն ինչն օգտագործվելու է իրենց դեմ։ Ես երեկ արդեն իմ թիմին ասել էի՝ պատրաստ եղեք այս ամենին»,-ասաց Մարտուն Գրիգորյանը։

Նա նաեւ ընգծել է, որ ընտրությունների հետ, մոտ 3 օր է մնացել, քրեական գործեր են հարուցում իր հոր, որդու դեմ. «Ինչքան հասկանում եմ՝ հայտնի շիբինի գործն է: Որպես ԱԺ պատգամավոր միշտ էլ փողոցները շիբինապատել եմ, մարտի սկզբին արված շիբինապատումն էսօր փորձում են ներկայացնել իբր ընտրակաշառք»,- նշել է Մարտուն Գրիգորյանը։

  • Կիսվել: