ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Վերջին անգամ եք տեսնում` ինչպես է քաղաքական գործիչը դիվան քշում. «Բոլորին դեմ եմ»–ի ակցիան

Վերջին անգամ եք տեսնում` ինչպես է քաղաքական գործիչը դիվան քշում. «Բոլորին դեմ եմ»–ի ակցիան

Սարդ-մարդն այսօր էլ «դիվան էր քշում» Վանաձորի փողոցներում։ ԱԺ խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն իր հերթական քաղաքական անսովոր ակցիան է իրականացնում՝ այս անգամ ընդդեմ քաղաքական գործիչների «դիվան քշելու» կամ անգործության։
 
«Դուք վերջին անգամ եք ականատես լինում, թե ինչպես է քաղաքական գործիչը «դիվան քշում»։ Վերջ դնենք սրան»,- քաղաքական ակցիային զուգահեռ հայտարարվում էր բարձրախոսով։
Նախապես հայտարարվել էր, որ այս ակցիայի միջոցով կուսակցության անդամները ցույց են տալու, թե ինչով են իրականում զբաղվում Ազգային ժողովում բազմած քաղաքական ուժերը` լուրջ դեմքերով իրար վրա շիշ նետելուց ու պարգևավճար ստանալուց անդին։
Վանաձորի Արցախի պուրակից մեկնարկած ակցիան ամենամեծ ոգևորությամբ դիմավորեցին վանաձորցի փոքրիկները՝ մինչև վերջ ուղեկցելով «դիվան քշող» սարդ-մարդուն։

  • Կիսվել: