ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Վերջապես ամբողջականանում է վարչական արդարադատության համակարգը․ Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թեկնածու

Վերջապես ամբողջականանում է վարչական արդարադատության համակարգը․ Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թեկնածու

Ազգային ժողովը քննարկում է Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի 3 թեկնածուների ընտրության հարցերը։ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է 9  անձի, այդ թվում՝ Հրաչ Այվազյանի, Արտակ Զեյնալյանի և Լիանա Հակոբյանի թեկնածությունները։

Նշենք, որ Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թեկնածու Լիանա Հակոբյանը Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր է։

«Այսօրվա ընտրությունն առանձնահատուկ է նրանով, որ 3 թեկնածուի ընտրությամբ ձևավորվում է Վճռաբեկ դատարանի կառուցվածքային նոր միավոր։ Վերջապես ամբողջականանում է վարչական արդարադատության համակարգը․ այս հանգամանքը էլ ավելի կարևորություն է հաղորդում այսօրվա ընտրությանը։ Օրվա ընտրությամբ ավարտվում է Հայաստանի Հանրապետությունում վարչական արդարադատության մասնագիտացված համակարգի ձևավորումը, որի սկիզբը դռվել էր դեռևս 2008 թվականին՝ ՀՀ վարչական դատարանի ստեղծմամբ»,-իր ելույթում նշեց նա։

  • Կիսվել: