ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Վերականգնելու եմ հարգանքը Հայաստանի նկատմամբ, բացառելու ենք Ալիևի հետ տերն ու ծառայի հարաբերությունները. Ռոբերտ Քոչարյան

Վերականգնելու եմ հարգանքը Հայաստանի նկատմամբ, բացառելու ենք Ալիևի հետ տերն ու ծառայի հարաբերությունները. Ռոբերտ Քոչարյան

Վերականգնելու եմ հարգանքը Հայաստանի նկատմամբ, բացառելու ենք Ալիևի հետ տերն ու ծառայի հարաբերությունները: Այս մասին քարոզարշավի ժամանակ ասել է «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը:

«Մենք բացառելու ենք այն կարգավիճակը, որը՝ ցավոք, այսօր Հայաստանը ստացել է, սա նվաստացնող նիկոլական մոդել է: Հարևանների հետ հարաբերություններում սա տեր ու ծառա հարաբերությունների մոդել է, որտեղ տերը Ալիևն է, ծառան՝ Նիկոլը, մենք այս մոդելը բացառում ենք և մերժում ենք:

Մեր ժողովուրդը չի ուզում, որ իրեն Ալիևի ծառան կառավարի:  Այն մարդը, ով բերել է արցախյան պատերազմ և կորուստ՝ սարսափելի հետևանքներով, իրավունք չունի նույնիսկ խաղաղություն բառը օգտագործել, ինքը չպետք է կեղտոտի այդ բառը»,- նշել է Քոչարյանը:  

Քոչարյանը շեշտեց՝ Նիկոլ Փաշինյանի ձեռքից նույնիսկ աղավնին չթռավ՝ հասկանալով, որ դա ֆեյքային իշխանություն ու խաղաղություն է:

  • Կիսվել: