Վեց տարվա մեջ առաջին անգամ դուք մեծ հաղթանակ տարաք, սիրելի՛ ժողովուրդ. Բագրատ Սրբազան
Վեց տարվա մեջ առաջին անգամ դուք մեծ հաղթանակ տարաք, սիրելի՛ ժողովուրդ: Այս մասին այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում, ամփոփելով օրը, ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ նախօրեին Նիկոլ Փաշինյանի՝ Սարդարապատ ուշ գնալու մասին:
Բագրատ Սրբազանն անդրադարձավ նաև Սարդարապատ Վեհափառ Հայրապետի մուքտը խոչընդոտելուն:
Նա հանձնարարեց պատգամավոր Աշոտ Սիմոնյանի վրա հարձակված ոստիկանականների ու Վեհափառի մուտքը խոչընդոտող ոստիկանների լուսանկարները մեկ առ մեկ գտնել ու անուններն արձանագրել
«Գտեք նրանց լուսանկարները, անունները, նույնիսկ հասցեները և հրապարակեք: Նույնը նրանց, ովքեր փորձել էին փակել Վեհափառի ճանապարհը: Նրանք պետք է հանրային հետապնդման ու պարսավանքի արժանանան: Պարզապես չպետք է կարողանան շնչել»,-ասաց Բագրատ Սրբազանը: