հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
Վաշինգտոնյան փաստաթղթում կան անհասկանալի պահեր, որոնց շուրջ քննարկումներ չեն եղել. Իրանի դեսպան

Վաշինգտոնյան փաստաթղթում կան անհասկանալի պահեր, որոնց շուրջ քննարկումներ չեն եղել. Իրանի դեսպան

Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված փաստաթղթում սկզբնական շրջանում կային անհասկանալի կետեր, որոնք հետագա երկկողմ հանդիպումների և զրույցների արդյունքում հիմնականում հարթվել են։ Այս մասին այսօր հրաժեշտի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին:

Նրա խոսքով՝ փաստաթուղթը վերաբերում է խաղաղության համաձայնագրի նախաստորագրմանը, ինչը Թեհրանը մշտապես աջակցել և ողջունել է:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումն այն է, ինչին մենք միշտ աջակցել ենք և այժմ ևս ողջունում ենք»,-ասաց Սոբհանին և հավելեց, որ  հայտարարության մեջ հստակ ամրագրված են հինգ սկզբունքներ՝ ազգային ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն, փոխադարձության սկզբունք, իրավազորություն և սահմանների անխախտելիություն։

Նա միաժամանակ ասաց նաև, որ կան մանրամասներ, որոնց շուրջ քննարկումներ դեռ չեն իրականացվել: «Կան անհասկանալի պահեր էլ, որոնց շուրջ քննարկումներ տեղի չեն ունեցել»,- նշեց Սոբհանին և հիշեցրեց, որ Հայաստանի կառավարությունը բազմիցս հայտարարել է՝ չի ձեռնարկի որևէ քայլ, որը չի բխի երկու երկրների շահերից:

Դեսպանն ընդգծեց, որ Երևանի ու Բաքվի ղեկավարները սերտ կապի մեջ են և ունեն փոխըմբռնում։

  • Կիսվել: