երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին

Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին

Պաղեստինի իշխանությունները հայտարարել են նոր կաբինետի ստեղծման մասին։ Նախագահ Մահմուդ Աբասը հինգշաբթի օրը նախագահական հրամանագրով հայտարարել է նոր կառավարության կազմը։

Պաղեստինյան Wafa լրատվամիջոցը նշում է, որ նախարարների կաբինետում, ի թիվս այլոց, ներկայացված է նաև հայ նախարար։ Պաղեստինի նոր կառավարության անդամներից է Վարսեն Աղաբեկյանը, նա նշանակվել է Պաղեստինի արտաքին գործերի և էմիգրանտների հարցերով պետնախարար։

 

Հաղորդվում է, որ Աղաբեկյանը ծնվել է Հորդանանում 1958թ.-ին։ Նա Պաղեստինում Եկեղեցական գործերի վերահսկման Նախագահի Գերագույն կոմիտեի անդամ է: 1983 թվականին նա ստացել է մագիստրոսի կոչում ԱՄՆ Ինդիանա նահանգի Փերդյու համալսարանում, իսկ Պիտսբուրգի համալսարանի քաղաքական հարցերով դոկտորի կոչում։ 1988-2008 թվականներին աշխատել է Երուսաղեմի համալսարանում՝ որպես դոցենտ, ապա՝ դեկան։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: