հինգշաբթի, հոկտեմբեր 22
22 / 10 / 2026
Վարդենիսում ընդդիմադիր դաշինքները համագործակցության հուշագիր են ստորագրել

Վարդենիսում ընդդիմադիր դաշինքները համագործակցության հուշագիր են ստորագրել

Վարդենիս համայնքում կայացած ավագանու ընտրությունների արդյունքում «Ահարոն Խաչատրյան» կուսակցությունների դաշինքը և «Միասնական Վարդենիս կուսակցությունների դաշինքը համագործակցության և համայնքում տեղական իշխանության մարմինները միասնաբար ձևավորելու մասին հայտարարություն են ստորագրել: «ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Վարդենիս համայնքում ավագանու ընտրությունների արդյունքում Համագործակցության և համայնքում տեղական իշխանության մարմինները միասնաբար ձևավորելու մասին 2021 թվականի դեկտեմբերի 5-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում «Ահարոն Խաչատրյան» կուսակցությունների դաշինքը՝ ի դեմս դաշինքի ավագանու ցուցակը գլխավորող Ահարոն Խաչատրյանի՝ մի կողմից և «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքը՝ ի դեմս ավագանու ցուցակը գլխավորող Արամ Հարությունյանի՝ մյուս կողմից, հիմք ընդունելով Վարդենիս համայնքի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները, ստորագրում են սույն հայտարարությունը համագործակցության, համայնքապետի համաձայնեցված թեկնածու առաջադրելու և տեղական իշխանության մարմինները միասնաբար ձևավորելու մասին:

«Ահարոն Խաչատրյան» կուսակցությունների դաշինք, Ահարոն Խաչատրյան «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինք, Արամ Հարությունյան» 

  • Կիսվել: