հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Վարդան Ղուկասյանի մասնակցությամբ ձայնագրության վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Վարդան Ղուկասյանի մասնակցությամբ ձայնագրության վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Արդեն մի քանի ժամ է, ինչ Գյումրու քաղաքապետարանում իրականացվում են քննչական գործողություններ:

Այս պահին դրությամբ Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք տալու մեղադրանքներով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Վարդան Ղուկասյանը:

Հակակոռուպցիոն կոմիտեն դեպքին առնչվող ձայնագրություններ է հրապարակել:

Քննչական կոմիտեից լրատվամիջոցներին հայտնել են, որ տարածվող ձայնագրության վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը):

  • Կիսվել: