կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Վարչապետը  ցավակցություն հայտնեց 2 մարզերում տեղի ունեցած հեղեղումների զոհերի հարազատներին

Վարչապետը ցավակցություն հայտնեց 2 մարզերում տեղի ունեցած հեղեղումների զոհերի հարազատներին

Գործադիրի՝ մայիսի 30-ի նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Կառավարության և ժողովրդի անունից ցավակցություն է հայտնում մայիսի 25-ին Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի հարազատներին, ընտանիքի անդամներին:

Հիշեցնենք, որ ինտենսիվ տեղումների պատճառով հեղեղումներ էին գրանցվել ՀՀ երկու մարզերում, 15-ից ավելի կամուրջներ վնասվել էին, որոշ բնակավայրեր հայտնվել էին մեկուսացման մեջ, վնասվել էր նաև երկաթուղին: Հեղեղումների հետևանքով կա 4 զոհ:

ՀՀ կառավարության որոշմամբ՝ հորդառատ անձրևներից առաջացած հեղեղումների հետևանքով ՀՀ Լոռու և Տավուշի մարզերի մի շարք համայնքներ հայտարարվել են աղետի գոտի, ձևավորվել է օպերատիվ աշխատանքային խումբ։

  • Կիսվել: