ուրբաթ, հոկտեմբեր 30
30 / 10 / 2026
Վարչապետն Արմեն Գրիգորյանին արձակուրդ է տրամադրել

Վարչապետն Արմեն Գրիգորյանին արձակուրդ է տրամադրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին տրամադրվում է արձակուրդ՝  5 աշխատանքային օր տևողությամբ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից:

Որոշման մեջ մասնավորապես ասված է.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով՝
Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին տրամադրել 2021-2022 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 5 աշխատանքային օր տևողությամբ՝ 2022 թվականի մայիսի 10-16-ը ներառյալ»:

  • Կիսվել: