հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Վարչապետի հայտարարությունը ՌԴ-ի դեմ չէ և Ուկրաինային կողմ չէ, դա ՀՀ-ի համար է. Գևորգ Պապոյան

Վարչապետի հայտարարությունը ՌԴ-ի դեմ չէ և Ուկրաինային կողմ չէ, դա ՀՀ-ի համար է. Գևորգ Պապոյան

Տարածքային ամբողջականություն պաշտպանելը Ուկրաինայի համար չէ, դա Հայաստանի համար է: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Գեւորգ Պապոյանը՝ անդրադառնալով Մյունխենում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Ուկրաինայի հարցով Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ։

«Եթե մենք խոսում ենք մյուսի տարածքային ամբողջականությունից, նշանակում է՝ խոսում ես քո տարածքային ամբողջականությունից։ Եթե մեկի տարածքային ամբողջականությունը կասկածի տակ ես դնում, դա նշանակում է, որ շատ լեգիտիմ է, որ երրորդն էլ քո տարածքային ամբողջականությունն է կասկածի տակ դնում։ Այս նրբությունը պետք է հասկանալ: Սա Ռուսաստանի դեմ չէ, կամ Ուկրաինայի կողմ չէ, սա Հայաստանի համար է: Այն պահին, երբ մենք այդպիսի բան  չհայտարարենք, նշանակում է՝ մենք լեգիտիմություն ենք տալիս այլ երկրներին, պարզ է՝ որ երկրներին, որ իրենք էլ Հայաստանի տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնեն: Սա այլ կոնտեքստներ չէր էլ կարող ունենալ»,-ասաց նա։

  • Կիսվել: