երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Վանեցյանը պետք է իր հայտարարությունից հետո բերի փաստեր. Նաիրա Զոհրաբյան

Վանեցյանը պետք է իր հայտարարությունից հետո բերի փաստեր. Նաիրա Զոհրաբյան

Եթե արվում են հայտարարություններ, դրանք պետք է բացվեն: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարություններին, ըստ որոնց, երկրին անվտանգությանը սպառնացող վտանգներ կան` օրինակ «Սորոսի գրասենյակը». բացի այդ` որոշ կուսակցություններ, ըստ Վանեցյանի, դրսից են ֆինանսավորվում:

Ըստ Նաիրա Զոհրաբյանի` Վանեցյանը պետք է փաստեր բերի այդ հայտարարություններից հետո:

Հարցին` մտահոգիչ չէ՞, որ ԱԱԾ նախկին տնօրենը նման հայտարարություններ է անում, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Ես չեմ կարող, չունենալով կոնկրետ փաստեր, ասել՝ մտահոգիչ է, թե ոչ: Երբ որ պարոն Վանեցյանը կներկայացնի կոնկրետ առարկայական փաստեր, այդ ժամանակ ես կասեմ՝ այո կամ ոչ»:

  • Կիսվել: