Վանեցյանը անդրադարձել է ծննդատների փակման խնդրին
ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանն անդրադարձել է ՀՀ-ում ծննդատների փակման խնդրին։ Նա, մասնավորապես գրել է․
«Հայաստանի գյուղերի, ավանների ու փոքր քաղաքների ծննդատների զարգացման խնդրին վերաբերվել միայն, այսպես կոչված, արդյունավետության տեսանկյունից, նշանակում է ոչինչ չհասկանալ պետությունից և անվտանգությունից:»