շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Վահագն Խաչատուրյանը ժամանել է Դոհա

Վահագն Խաչատուրյանը ժամանել է Դոհա

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով ժամանել է Կատարի մայրաքաղաք Դոհա։ Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։
 
Ավելի վաղ հայտնել ենք, որ Խաչատուրյանը նոյեմբերի 4-6-ն աշխատանքային այցով կլինի Կատարում՝ Համաշխարհային սոցիալական համաժողովին մասնակցելու համար։
 
Հանրապետության նախագահը համաժողովի ընթացքում հանդես է գալու ելույթով, նախատեսված են նաև նախագահի երկկողմ հանդիպումներն արտասահմանյան գործընկերների հետ։  
 

  • Կիսվել: