շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
Վահագն Հովակիմյան՝ չստացված Վան Գոգ, խենթ Մոդիլիանի, բավական է նկարչության պատվերներ ընդունես. ԲՀԿ-ի ակցիան ԿԸՀ-ի դիմաց

Վահագն Հովակիմյան՝ չստացված Վան Գոգ, խենթ Մոդիլիանի, բավական է նկարչության պատվերներ ընդունես. ԲՀԿ-ի ակցիան ԿԸՀ-ի դիմաց

«Նախօրեին Նիկոլ փաշինյանն իր ասուլիսում ագրեսիայի, անհանդուրժողականության, սպառնալիքների իր հերթական չափաբաժինն արձակելով անուղղակիորեն նաև հրանհանգ տվեց ԿԸՀ-ին, որպեսզի վերանայվեն վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի օգտին շտկված արդյուքնները»,- ԿԸՀ-ի դիմաց ԲՀԿ-ի կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ ասաց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։

Նրա խոսքով ԿԸՀ-ն գնաց կացնային տարբերակով երկու տեղամասերի ընտրության արդյուքնները չեզարկելու տարբերակով

«Բայց ինչպես օրենքն է պահանջում, նույն որոշումով չամրագրեց նոր ընտրության օր այդ երկու տեղամասերի համար, ինչն օրենսդրության պահանջ է և ԿԸՀ-ն պարտավոր է ամենահրատապ տարբերակով միանգամից կայացնել որոշում որ այդ երկու տեղամասերում անպայման տեղի ունենա նոր քվեարկություն»-ասաց Սուքիասյանը։

 Նա հայտարարեց, որ եթե ԿԸՀ-ն գնա հակաօրինական գործողության և բոլոր օրինական կարմիր գծերը հատի, պետք է լավ իմանա, որ դառնալու է Նիկոլ Փաշինյանի իշխանության արատավոր և խայտառակ հետևանքների հավասար պատասխանատուն և անպայման ենթարկվելու է համաժողովրդական պատասխանատվության։

«Պարոնայք ՔՊ-ականներ, դուք քվեի գողեր եք, դուք ժողովդի քվեն գողացող եք, դուք իրականությունից կտրվել եք, վախեցած եք և հանկարծ չմտածեք, որ 49%-ը ձեզ բերելու է բաղձալի իշխանությունը և լկտիության հետագա ինդուլգենցիաները»,- ասաց Սուքիասյանը և նշելով, որ ֆիքսված է 550 հազար ՔՊ չընտրած քաղաքացի, հավելեց.

 «Վահագն Հովակիմյան՝ չստացված Վան Գոգ, խենթ Մոդիլիանի, բավական է նկարչության պատվերներ ընդունես , ինչպես անտաղանդ ԿԸՀ նախագահ ես, այնպես էլ անտաղանդ նկարիչ ես»։

  • Կիսվել: