երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Վաղը ժամը ութից սկսում ենք անհնազանդության ակցիաներ. Բագրատ Սրբազան

Վաղը ժամը ութից սկսում ենք անհնազանդության ակցիաներ. Բագրատ Սրբազան

Այսօր հանրահավաքի ժամանակ Բագրատ Սրբազանն ասաց, որ հնարավոր է՝ այլևս այսօր հնարավորություն չունենա ելույթ ունենալու, ոստի վաղվա գործողությունների մասին հայտարարում  է հիմա:

՛՛Մենք նախատեսել ենք ողջ ժամանակի համար, որքան որ պահանջված է, մեր գործողություններն իրականացնել: Եթե մեր պահանջները չեն իրականանում, առավոտյան ժամը ութին անհնազանդության, մեր բողոքի գործողություններով յուրաքանչյուրիս պատասխանատվությամբ ստիպելու ենո հաշվի նստել ժողովրդի իշխանության և պահանջների հետ:

Միգուցե տեխնիկական և այլ պահանջներ լինեն, այդուհանդերձ, հորդորում եմ շատ պարտաճանաչ կերպով հետևել մեր ցուցումներին:

Մենք իրավական ճանապարհով պետք է հասնենք տեղ: Մենք երբեք ոտնակոխ չենք անի իրենց կողմից ոտնակոխ արված Սահմանադրությունը, որովհետև կնույնանանք իրենց հետ:
 
Եվ ես նաև երբեք իրենց հաճույք չեմ տա, որ իրենք հանդես գան որպես սահմանադրության պաշտպաններ՛՛,-նշեց նա:

 

Բագրատ Սրբազանը նաև հայտարարեց, որ այս պահին ժողովրդի հետ շարժվում է դեպի կառավարական ամառանոցներ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիխելու ակնկալիքով:

  • Կիսվել: