երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
Վաղը ժամը 11։00-ին տեղի է ունենալու Կառավարության նիստ, առաջարկում եմ հավաքվենք Հանրապետության հրապարակում և մեր ասելիքը տեղ հասցնենք․ Բագրատ Սրբազան

Վաղը ժամը 11։00-ին տեղի է ունենալու Կառավարության նիստ, առաջարկում եմ հավաքվենք Հանրապետության հրապարակում և մեր ասելիքը տեղ հասցնենք․ Բագրատ Սրբազան

Վաղը ժամը 11։00-ին տեղի է ունենալու Կառավարության նիստ․ հավաքվելու ենք Հանրապետության հրապարակում և մեր ասելիքը տեղ հասցնենք։ Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում, ամփոփելով օրը, ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։

Նա, մասնավորապես, նշեց. «Մայիսի 30-ին, առավոտյան ժամը 11։00-ին, տեղի է ունենալու Կառավարության նիստ։

Առաջարկում եմ բոլորով մայիսի 30-ին, ժամը 10:30 բոլորովս մեքենաներով մտնենք հրապարակ, ներկա լինենք հրապարակում և մեր ասելիքը տեղ հասցնենք, ինչպես արել ենք այս 3 օրերի ընթացքում:

Եթե ոստիկանկան ուժերը ճանապարհի որևէ հատվածում ապօրինի արգելափակեն ձեր ճանապարհը, անջատեք շարժիչը, մեքենան թողնեք ճանապարհի հենց այդ հատվածում և ճանապարհը դեպի Հանրապետության հրապարակ շարունակեք ոտքով:

Ովքեր առանց մեքենա են՝ նույն ժամին՝ 10:30 թող լինեն կառավարության դիմաց: Բոլորիդ հրավիրում եմ, ով ուզում է սխրանք ու հերոսություն գործել: Այս մարդու որդին պետք է հանգիստ չունենա այս երկրում»:

  • Կիսվել: