ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Վաղարշակ Հարությունյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Վաղարշակ Հարությունյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Փետրվարի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին` ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության ռազմական կցորդ Դեննի Փիթի ուղեկցությամբ /նստավայրը` ք.Թբիլիսի/:

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը եւ պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է նաեւ տարածաշրջանի անվտանգային միջավայրը, առկա սպառնալիքները եւ ակնկալվող զարգացումները:

Դեսպան Լաքոտն իր հերթին նշել է, որ ռազմական գործողությունների ընթացքում եւ դրանց դադարեցումից հետո իրավիճակը մշտապես եղել է Ֆրանսիայի ղեկավարության ուշադրության կենտրոնում, մտահոգությունների մասին բարձրաձայնվել է եւ ջանքեր են գործադրվում իրավիճակի վերջնական կայունացման համար: Պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության մասին խոսելիս դեսպանը տեղեկացրել է համագործակցության բազմակողմանի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրերի առաջարկի մասին, որն ընդունվել է պաշտպանության նախարարի կողմից:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ ամսվա ընթացքում համագործակցության խթանմանն ուղղված մի շարք միջոցառումների իրականացման վերաբերյալ:

 

  • Կիսվել: