կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
«Հերթական երկակի ստանդարտների վառ օրինակ»․ Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձևին

«Հերթական երկակի ստանդարտների վառ օրինակ»․ Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձևին

Ադրբեջանի ԱԳՆ-ն սովորականի պես չի ընդունել Եվրոպական խորհրդարանի բանաձեւը։

Ինչպես տեղեկացրել է APA-ն, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն հայտնել է, որ 2024թ. մարտի 13-ին Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձեւը «Եվրոպական միության եւ Հայաստանի միջեւ սերտ կապերի եւ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին» «ոչ միայն անհիմն է ու կանխակալ, այլեւ Ադրբեջանի դեմ հերթական երկակի չափորոշիչների վառ օրինակ է, եւ առհասարակ ընդունվել է «Հայաստանի եւ հայկական լոբբիի ազդեցությամբ»։

Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցչի տարբերակով՝ «նման բանաձեւերը ոչ մի ընդհանուր բան չունեն հայտարարված արժեքների հետ եւ լիովին չեղարկում են Եվրոպական խորհրդարանի դերը՝ որպես կառույցի»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: