երեքշաբթի, օգոստոս 18
18 / 8 / 2026
«Ուժեղ Հայաստանը» շնորհավորել է իր առաջնորդ Սամվել Կարապետյանին ծննդյան օրվա առթիվ

«Ուժեղ Հայաստանը» շնորհավորել է իր առաջնորդ Սամվել Կարապետյանին ծննդյան օրվա առթիվ

Քանի որ իմ ծննդյան օրը համընկնում է մեր առաջնորդ Սամվել Կարապետյանի ծննդյան օրվա հետ, ցանկանում եմ շնորհավորել մեծ հայորդուն։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 17-ին, Ազգային ժողովի նիստում՝ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ, հայտարարել է ընդդիմադիր «Ուժեղ Հայաստանը» խմբակցության պատգամավոր Լենա Մաթևոսյանը։

Նրա խոսքերից հետո նիստերի դահլիճում հնչեցին ծափահարություններ։ Ինչպես և պետք էր սպասել, ծափահարում էին ընդդիմության պատգամավորները։

Մինչ այդ նիստը վարող խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը պատգամավորներին կոչ էր արել շնորհավորել Մաթևոսյանին ծննդյան օրվա առթիվ։

  • Կիսվել: