«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը մանդատների վերաբերյալ քաղաքական որոշում դեռևս չունի. Մելոյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը մանդատների վերաբերյալ քաղաքական որոշում դեռևս չունի։
«Մենք ո՛չ քաղաքական որոշում ունենք, ո՛չ էլ համապարփակ քաղաքական քննարկումներ ենք իրականացրել»,-լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանը։
Նա ասաց, թե որոշումներ ունենալու համար պետք է քվեարկության ամփոփ արդյունքները լինեն։



