չորեքշաբթի, սեպտեմբեր 30
30 / 9 / 2026
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորն ընտրվեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորն ընտրվեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը ներկայացրել է Արգիշտի Դարբինյանի թեկնածությունը։

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն ասաց, որ Ա. Դարբինյանն  իր մասագիտական գիտելիքներով և փորձով ջանք ու եռանդ չի խնայի այս պաշտոնում խորհրդարանական վերահսկողության բարձրացման գործում։

Ա. Դավթյանի խոսքով, հանձնաժողովը ոչ միայն խորհրդարանական վերահսկողություն է, այլ նաև իրենք պետք է ոլորտի մասնագտներին ու շահագրգիռ  քաղաքացիներին ներգրավեն ոլորտային խնդիրներն էլ ավելի արագ լուծելու համար։

«Տնտեսությունը երկրի հիմնական շարժիչ ուժն է, այդ իսկ պատճառով էլ մեր դաշինիք նախընտրական առաջին 5 կետերն ուժեղ և զարգացող տնտեսություն ունենալու մասին է։ Ունենալով ուժեղ և զարգացող տնտեսություն՝  կունենանք ուժեղ և  խաղաղ երկիր»,- ասաց Ա. Դարբինյանը։ 

Հանձնաժողովի անդամների միաձայն «կողմ» քվեարկությամբ Արգիշտի Դարբինյանն ընտրվեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։

  • Կիսվել: