կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ուշագրավ մանրամասներ Քաղշինկոմիտեի նախկին ղեկավար Վահագն Վերմիշյանի գործից

Ուշագրավ մանրամասներ Քաղշինկոմիտեի նախկին ղեկավար Վահագն Վերմիշյանի գործից

Մոտ օրերս տեղի է ունենալու Քաղշինկոմիտեի նախկին ղեկավար Վահագն Վերմիշյանի խափանման միջոցի փոփոխման հայցով դատական նիստը: Սակայն նրա մերձավորները ոչ մի հույս չունեն, որ դատարանը կբավարարի միջնորդությունը: Իսկ թե ինչու, նրանք ունեն իրենց բացատրությունները:

Այսպես վերջինիս մերձավորներից մեկը InfoPort.am-ին ուշագրավ մանրամասներ պատմեց Վերմիշյանի կառավարությունում աշխատած ժամանակահատվածից և նրա փոխհարաբերություններից երկրի քաղաքական ղեկավարության հետ:

Ըստ մեր զրուցակցի, փաստացի Վերմիշյանի հարաբերությունները երկրի ղեկավարության հետ այնքան էլ հարթ չեն եղել, ինչը պայմանավորված է եղել կառավարության տարբեր նախաձեռնությունների վերաբերյալ նրա կոշտ քննադատական արձագանքով:

Մասնավորապես, Վերմիշյանը խիստ քննադատության է ենթարկել Իսրայելական ընկերության կողմից հանրապետությունում օրթոլուսանկարանահումներ կատարելու մասին կառավարության նախաձեռնությունը: Դա, ըստ Վերմիշյանի, լուրջ անվտանգային խնդիրներ կառաջացներ կիսապատերազմական իրավիճակում գտնվող Հայաստանի համար: Ըստ մեր զրուցակցի` այդ պահին Վերմիշյանին հաջողվել է կանխել վտանգավոր գործարքը:

Տարաձայնության հաջորդ դրվագը եղել է հենց կառավարության նիստի ընթացքում, երբ քննարկվել է երկրից երկաթ արտահանելու նախաձեռնությունը: Այդ ժամանակ ևս Վերմիշյանը ընդդիմացել է, նշելով, որ հենց այդ պատճառով 90-ականներին կոտրվեց մեր տնտեսության ողնաշարը և սրա պատժառով հարյուր հազաավոր մարդիկ հայտնվեցին գործազուրկի կարգավիճակում:

https://www.golosarmenii.am/article/80464/naskolko-dlinnym-budet-mech-perexodnogo-pravosudiya?fbclid=IwAR2q6DnagQs2t9usxcREBQuLNQOEeS43OiDhLWtgjzS38voVoonlBp_kZwk

Այս և այլ դրվագները, որոնք սրեցին Վերմիշյանի և կառավարության հարաբերությունները, հետագայում, ըստ մեր զրուցակցի, կարող է իրենց մեծ ազդեցությունն են ունեցել վերջին պատերազմի ընթացքի վրա:

Նշենք, որ Վերմիշյանը արդեն երրորդ օրն է անժամկետ հացադուլ է հայտարարել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Հիշեցնենք, որ Վերմիշյանը մեղադրվում է խոշոր չափի կաշառք ստանալու մեջ, սակայն վերջինս չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Թե ինչու մինչ այժմ Վերմիշյանի խափանման միջոցը չի փոխվել հասկանալի չի, նրա նկատմամբ կարող է կիրառվել ավելի մեղմ խափանման միջոց:

  • Կիսվել: