հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Ուրիխանյանը Փաշինյանի հետ հանդիպման համար լիազորված չի եղել ոչ Արա Աբրամյանի, ոչ էլ «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության կողմից. հայտարարություն

Ուրիխանյանը Փաշինյանի հետ հանդիպման համար լիազորված չի եղել ոչ Արա Աբրամյանի, ոչ էլ «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության կողմից. հայտարարություն

Տիգրան Ուրիխանյանը Փաշինյանի հետ հանդիպման համար լիազորված չի եղել ոչ Արա Աբրամյանի, ոչ էլ «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության կողմից: Այս մասին հայտարարություն է տարածել «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության մամլո ծառայությունը:

՛՛ՀՀ-ում կայացած ԱԺ արտահերթ ընտրություններում մասնակցություն ունեցած «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը, որին աջակցում էր Արա Աբրամյանը եւ ավելի քան 12 հազար ընտրող, որոնք քվեարկել են մեր օգտին, որեւէ առնչություն չունեն կայացած հանդիպման հետ եւ չեն կիսում Ուրիխանյանի հետընտրական հայացքները՛՛,-ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանի հետ:

 

  • Կիսվել: