երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ունենք քաղաքական հալածանքների մասին խոսող դատավորներ. Թովմասյան

Ունենք քաղաքական հալածանքների մասին խոսող դատավորներ. Թովմասյան

Ունենք մեծ թվով դատավորներ դժգոհում են իրենց նկատմամբ իրականցվող ճնշումներից։ Այս մասին Ազգային ժողովում իր ելույթում ասաց Թագուհի Թովմասյանը։

«Ունենք քաղաքական հալածանքների մասին խոսող դատավորներ և լավ է գոնե, որ վնգստացող դատավորները փոխարինվել են անկախ դատավորներով»,–ասաց նա։

Թագուհի Թովմասյանը նշեց, որ  անցնող երեք տարիների ընթացքում մենք չունենք «փայ մտնելու» օրինակների կոնկրետ բացահայտումներ, և չտեսանք պատիժներ։

«Հենց հետհեղափոխական իշխանության օրոք եկեղեցու դեմ սկսեցին ակցիաները և հենց այս իշխանության օրոք Հայոց եկեղեցու առարկան հանվեց։ Ես կուզենայի մենք շատ խոսեինք և մանրամասն հասկանայինք, թե ինչ է լինելու Արցախի ապագան, Արցախի միջազգային ճանաչման մասով մեր բերված նախագիծը հնարավորինս շուտ կառավարությունը արժանացնի գնահատականի»,–ասաց նա։

  • Կիսվել: