հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ուլտիմատիվ կեցվածքը և ագրսեիվ հռետորաբանությունը կա և միևնույն ժամանակ բանակցությունները  խաղաղության պայմանագրի շուրջ շարունակվում են․ ԱԳ նախարար

Ուլտիմատիվ կեցվածքը և ագրսեիվ հռետորաբանությունը կա և միևնույն ժամանակ բանակցությունները  խաղաղության պայմանագրի շուրջ շարունակվում են․ ԱԳ նախարար

Երևույթը, որի մասին խոսում եք նոր չէ, մի կողմից ընթանում է բանակցային գործընթաց, օրինակ՝ խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող գործընթացը, մյուս կողմից տեսնում ենք  իրականության մեջ Ադրբեջանի ավելի սրվող հռետորաբանությունը և իրականության մեջ՝ գետնի վրա, ագրեսիվ գործողությունները։ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Դրան վերջին անգամ ականատես ենք եղել սեպտեմբերին 13-14-ին, երբ Ադրբեջանը ներխուժեց ՀՀ ինքնիշխան տարածք, ականատես ենք եղել դեկտեմբերի 12-ին  Լաչինի միջանցքի փակմամբ և, ըստ այդմ՝ ԼՂ-ի շրջափակմամբ։

Ադրբեջանի նախագահն անգամ հայտարարեց, որ «խաղաղության պայմանագիր չի լինելու, Հայաստանում իրենց 29 հազար քառակուսի կմ-ի վրա հանգիստ չեն ապրելու, եթե ամբողջությամբ չընդունեք Ադրբեջանի պայմանները»։

Այս ուլտիմատիվ կեցվածքը և հռետորաբանությունը կա և միևնույն ժամանակ բանակցությունները  խաղաղության պայմանագրի շուրջ շարունակվում են, կրկին ստացել ենք ադրբեջանական առաջարկներ, աշխատում ենք դրանց վրա և առաջիկայում  բնականաբար կլինեն մեր առաջարկները։ Անշուշտ, ավելորդ է անգամ ասել,որ նշածս հռետորաբանությունը և ագրեսիվ կեցվածքը ոչ միայն չեն նպաստում  խաղաղության գործընթացին, այլև  նոր խոչընդոտներ են ստեղծում դրա ճանապարհին․ մենք հաստատակամ ենք, մեր դիրքորոշումը չի փոխվել, մենք շարունակելու ենք  բանակցել՝ նպատակ ունենալով  տարածաշրջանում երկարատև և կայուն  խաղաղություն հաստատել»,- նշեց Միրզոյանը։ 

 

  • Կիսվել: