շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ուկրաինան հիշում է, մենք բոլորս հիշում ենք. Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավորը՝ Հայոց ցեղասպանության մասին

Ուկրաինան հիշում է, մենք բոլորս հիշում ենք. Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավորը՝ Հայոց ցեղասպանության մասին

Չնայած կարանտինին՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումները տեղի են ունեցել նախանշված բոլոր ծրագրերի շրջանակներում: Այս մասին տեղեկացնում Է AnalitikaUA.net-ը:

Հիմնական միջոցառումը ՝ ավանդական ծաղիկների խոնարհումը Կիեւի կենտրոնում գտնվող խաչքարի մոտ, տեղի է ունեցել կարանտինի բոլոր կանոնների պահպանմամբ եւ զանգվածային բնույթ չի կրել: Միջոցառմանը ներկա էին համայնքի, հոգևոր դասի և Ուկրաինայում ՀՀ դեսպանության ներկայացուցիչներ: Միջոցառումներն ակտիվորեն լուսաբանում են Ուկրաինայի լրատվամիջոցները ։

Հավաքվածների առջև ելույթ ունեցավ Ուկրաինայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը:

Գերագույն Ռադայում խոշորագույն միջֆրակցիոն միավորումը գլխավորող Դարյա Վոլոդինան նշել է՝ ՛՛Ուկրաինան հիշում է: Մենք բոլորս հիշում ենք: Ամեն տարի այդ օրը ողջ երկրագնդով մեկ կարելի է լսել երկրի հառաչանքը Հայաստանի երեխաների վրա, որոնք դաժան արյունալի ողբերգության զոհ են դարձել ։ Այս սարսափելի դասը, որն այդքան թանկ է նստել յուրաքանչյուր հայ ընտանիքի վրա, մարդկությունը երբեք չպետք է մոռանա հանուն բոլոր ապագա սերունդների խաղաղության":

Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկրի խոշոր քաղաքների փողոցներում տեղադրված են պաստառներ, բիլբորդներ, սիտիլայթներ եւ Հայոց ցեղասպանության վերաբերյալ  այլ տեղեկատվական նյութեր, ինչպես նաեւ Ուկրաինայի հայերի միությունը գործարկել է "Հայոց ցեղասպանություն. հանցագործություն մարդկության եւ քաղաքակրթության դեմ" առցանց ցուցահանդես եւ դասախոսություն, որը վարելու է պատմական գիտությունների թեկնածու, Ուկրաինայի հայերի միության պատմամշակութային ժառանգության հարցերով կոմիտեի նախագահ Դավիթ Դավթյանը:

Ինչպես հայտնի է, Ուկրաինայում Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է տասնյակ շրջանային, քաղաքային և մարզային խորհուրդների, ինչպես նաև Ղրիմի Ինքնավար Հանրապետության կողմից ։ Գերագույն ռադայում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին երկու անգամ օրինագծեր են ներկայացվել։ Ողբերգության 100-րդ տարելիցին Ուկրաինայի Գերագույն Ռադան մեկ րոպե լռությամբ հարգել է զոհերի հիշատակը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: