հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ուկրաինան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի՝ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին

Ուկրաինան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի՝ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին

Ուկրաինան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի՝ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին: Այս մասին ասվում է Ուկրաինայի Արտաքին գործերի նախարարության թվիթերյան պաշտոնական էջում:

՛՛Ուկրաինան աջակցում է երկկողմ հարաբերությունների կարգավորմանն ուղղված՝ Ադրբեջանի և Հայաստանի քայլերին: Մենք հավատարիմ ենք միջազգայնորեն ճանաչված սահմաններում գտնվող երկրների ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Ուկրաինան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության վերջնական խաղաղ և դիվանագիտական կարգավորմանը՛՛,-ասված է Ուրկաինայի ԱԳՆ-ի գրառման մեջ: 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, ըստ որի՝ Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների, իսկ ՀՀ-ն՝ 2 ադրբեջանցի զինծառայողների:

Հավելենք նաև, որ Ադրբեջանական ԶԼՄ-ները շրջանառում են Հայաստան վերադարձող գերիների անունները:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: