կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Թուրքիան ու թրքամետ գրոհայինները ԼՂ-ում զինված հարձակումներ են իրականացրել քրիստոնյաների դեմ. IDC

Թուրքիան ու թրքամետ գրոհայինները ԼՂ-ում զինված հարձակումներ են իրականացրել քրիստոնյաների դեմ. IDC

Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում քրիստոնյաների և այլ կրոնական փոքրամասնությունների շահերի պաշտպանությամբ զբաղվող «Ի պաշտպանություն քրիստոնյաների» (IDC) առաջատար իրավապաշտպան կազմակերպությունն ԱՄՆ Կոնգրեսի անդամներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-Թուրքիա հանձնախմբի անդամությունից: Այս մասին ասված է IDC-ի հայտարարության մեջ:

Իրավապաշտպան կազմակերպությունը նաև պաշտոնյաներին կոչ է արել չընդունել խմբին միանալու առաջարկը:

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է. ՛՛2020-ին ականատես ենք եղել Թուրքիայի և այդ երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի կողմից ԱՄՆ-ի և Մերձավոր Արևելքի երկրների քրիստոնյաների դեմ ուղղված թշնամական քաղաքականությանը: Դեկտեմբերին Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվել ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու համար: Թուրքիան ու թրքամետ գրոհայինները զինված հարձակումներ են իրականացրել Արցախում, Իրաքում և Սիրիայում պատմական քրիստոնեական համայնքների դեմ՛՛:

Նշվում է նաև, որ Էրդողանը պահանջել է ջնջել քրիստոնեական պատմական վայրերն Անատոլիայում՝ քրիստոնեության երբեմնի ամենամեծ՝ Սուրբ Սոֆիայի տաճարը և Խորա եկեղեցին վերածելով մզկիթների:

Կազմակերպության նախագահ Թոֆիք Բաակլինին ասել է. ՛՛Թուրքիայի անխոհեմ արտաքին քաղաքականությունը չի համապատասխանում արևելյան միջերկրածովյան շրջանում ԱՄՆ-ի շահերին: Քրիստոնյաների դեմ բացահայտ հետապնդումներն այլևս չպետք է անտեսվեն: Ժամանակն է, որ մեր նորընտիր ղեկավարներն անվրեպ ուղերձ հղեն Թուրքիայի դեսպանությանը, որ թույլ չեն տա օգտագործել իրենց անուններն ու պրոֆեսիոնալ իմիջը Էրդողանի անխոհեմ ղեկավարումը խթանելու համար՛՛:

 
 

  • Կիսվել: