Թուրքիան շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը. Էրդողան
Թուրքիան շարունակում է ջանքերը Հարավային Կովկասում կայունության ապահովման ուղղությամբ: Այս մասին դիվանագետների հետ Ռամադանի ընթրիքին նվիրված հանդիպմանը հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, տեղեկացնում է DHA-ն:
Նա, մասնավորապես, նշել է. «Միաժամանակ մենք աշխատում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ, բացի այդ՝ Թուրքիան շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը»: