երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Թուրքիան մտադիր չէ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ. Իբրահիմ Քալըն

Թուրքիան մտադիր չէ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ. Իբրահիմ Քալըն

Թուրքիան մտադիր չէ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ։ Այս մասին CNN Turk-ին տված հարցազրույցում հայտարարել Է նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը:

Նա, մասնավորապես, ասել է. "ԵՄ-ն չի դիմել Թուրքիային ՝ պատժամիջոցներին միանալու խնդրանքով։ Մենք Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մտադրություն չունենք: Մեզ կապում են առեւտրային հարաբերությունները, եւ մենք չենք ցանկանում քայլեր ձեռնարկել, որոնք կվնասեն մեր երկրին":

Միեւնույն ժամանակ Քալընը կարծում է, որ Ռուսաստանն անիրատեսական պահանջներ ունի՝  նրա խոսքով՝ Ղրիմի ճանաչման, Ուկրաինայի զինաթափման պես։ ՛՛Մեր տեսանկյունից դրանք անընդունելի պահանջներ են: Մենք կենտրոնացած ենք այդ պատերազմի ավարտի, բանակցությունների սեղանի շուրջ կրակի դադարեցման որոշման, հումանիտար միջանցքի ստեղծման վրա",-նշել է նա ։

Թուրքիայի նախագահի ներկայացուցիչը նաեւ հավելել է. "Ես չեմ ուզում հոռետես լինել, բայց պատկերը, որը ես տեսնում եմ, այնքան էլ խոստումնալից չէ: Շատ ուժեղ հակառուսական կոալիցիա է ձևավորվել։ Բայց պատերազմը խորացնելու փոխարեն նրանք պետք է զինադադարի շուրջ բանակցություններ նախաձեռնեն։ Եթե նրանք պատերազմը տարածվի, նրանք իրենց վրա շատ լուրջ պատասխանատվություն կվերցնեն":

  • Կիսվել: