հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Թուրքիան և ԱՄՆ-ն որոշել են միասին աշխատել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ

Թուրքիան և ԱՄՆ-ն որոշել են միասին աշխատել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ

Թուրքիան և ԱՄՆ-ն պարտավորվել են համատեղ աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հասնելու ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
 
«Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը պարտավորվել են համատեղ աշխատել Ադրբեջանի ու Հայաստանի միջև հավասարակշռված և կայուն խաղաղության համաձայնագրի ուղղությամբ և համաձայնել են, որ նման համաձայնագիրը կնպաստի տարածաշրջանային կայունությանը, համագործակցությանը և բարգավաճմանը», - ասվում է Թուրքիա-ԱՄՆ ռազմավարական մեխանիզմի յոթերորդ նիստի կապակցությամբ տարածված հայտարարության մեջ, որը հրապարակել է Թուրքիայի ԱԳՆ-ն:
 
Հիշեցնենք` 2022 թվականին Երևանն ու Բաքուն Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Եվրամիության միջնորդությամբ սկսեցին խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումները։ 2023 թվականի մայիսի վերջին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Երևանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի ինքնիշխանությունը խորհրդային սահմաններում, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի հետ միասին։
 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: