ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Թուրքական ուժերն Իրաքյան Քրդստանում նոր ռազմաբազա են կառուցում

Թուրքական ուժերն Իրաքյան Քրդստանում նոր ռազմաբազա են կառուցում

Թուրքական ուժերն Իրաքյան Քրդստանում Դուհոք նահանգից ոչ հեռու նոր ռազմաբազա են կառուցում: Այս մասին հաղորդում է Mehr-ը՝ հղում անելով Իրաքի անվտանգության ծառայությունների աղբյուրին:

Աղբյուրը հայտնել է, որ բազայի նպատակը շրջանում թուրքական ազդեցությունն ուժեղացնելն է:
 
Նրա խոսքով՝ նոր բազան տեղակայված է ճանապարհին, որը կապում է այլ բազաներ Դուհոքում եւ Թուրքիայի հետ սահմանի երկայնքով, որտեղ տեղակայված են հարյուրավոր զինծառայողներ եւ ռազմատեխնիկա:
 
Թուրքական ուժերը մի քանի բազա ունեն Իրաքյան Քրդստանում, հատկապես Դահուքում, եւ ժամանակ առ ժամանակ օպերացիաներ են իրականացնում, որոնց արդյունքում ամեն օր զոհվում կամ վիրավորում են ստանում խաղաղ բնակիչներ:  

  • Կիսվել: