ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Տուրիստական հոսքերը կվերականգնվեն. Նիկոլ Փաշինյանը՝ այս տարի Հայաստանում անցկացվելիք մի շարք միջոցառումների մասին

Տուրիստական հոսքերը կվերականգնվեն. Նիկոլ Փաշինյանը՝ այս տարի Հայաստանում անցկացվելիք մի շարք միջոցառումների մասին

2022 թվականի մայիսի 21-31-ը Երևանում անցկացվելիք բռնցքամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության կազմակերպման և անցկացման համար «Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը պետական բյուջեից հատկացվեց ֆինանսական աջակցության՝ 77 մլն 768 հազար դրամ գումարի չափով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեց, որ այս տարի Հայաստանում ևս մեկ համաեվրոպական նշանակության միջոցառում կա՝ «Մանկական Եվրատեսիլը». Մարզահամերգային համալիրին գումար են հատկացրել, որ պատրաստվեն:

Նա նշեց, թե այս միջոցառումները լավ առիթ են, որ տուրիստական ընկերությունները ակտիվանան ու տուրիստական հոսքերը վերականգնվեն:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ ասաց, թե ևս երկու խոշոր միջոցառում կա Հայաստանում.

«Այս բոլորը ոչ միայն զբոսաշրջային ակտիվություն կբերեն, այլև կակտիվացնեն նաև տնտեսությունը»:

  • Կիսվել: