ուրբաթ, սեպտեմբեր 4
4 / 9 / 2026
Թունիսի ԱԳ նախարարը վերանշանակման առթիվ շնորհավորել է Արարատ Միրզոյանին

Թունիսի ԱԳ նախարարը վերանշանակման առթիվ շնորհավորել է Արարատ Միրզոյանին

Թունիսի արտաքին գործերի, միգրացիայի և արտերկրում բնակվող թունիսցիների հարցերով նախարար Մոհամեդ Ալի Նաֆթին վերանշանակման առթիվ շնորհավորել է Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանին։

Այս մասին հայտնել են ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունից։

Շնորհավորական ուղերձում Նաֆթին Միրզոյանին մաղթել է հաջողություններ՝ նոր կառավարության կազմում իր պարտականությունների իրականացման գործում։

«Օգտվելով այս հնարավորությունից՝ վերահաստատում եմ Ձեզ հետ սերտորեն աշխատելու իմ հանձնառությունը՝ մեր երկրների միջև բարեկամության և համագործակցության կապերն առավել ամրապնդելու, ինչպես նաև դրանք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր ոլորտներում ընդլայնելու ուղղությամբ՝ ի շահ մեր ժողովուրդների»,-ասված է ուղերձում։

Թունիսի արտաքին գործերի նախարարն Արարատ Միրզոյանին հաջողություններ է մաղթել և հայտնել իր բարձր հարգանքն ու գնահատանքը։

 

  • Կիսվել: