կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Ծովինար Վարդանյանը ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելությանը

Ծովինար Վարդանյանը ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելությանը

Հայաստանի ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելությանը՝ ղեկավար Իվա Պետրովայի գլխավորությամբ: 

Հանդիպմանը մասնակցել են նաև պատգամավորներ Դավիթ Կարապետյանն ու Արուսյակ Մանավազյանը:Հանդիպման ընթացքում անդրադարձել են ՀՀ բյուջետային և դրամավարկային քաղաքականություններին, ինչպես նաև հարկային քաղաքականությանն ու դրանց առնչվող օրենսդրական բարեփոխումներին:Երկուստեք կարևորել են ԱՄՀ-ի և խորհրդարանի արդյունավետ փոխգործակցությունը, ինչպես նաև ինստիտուցիոնալ մակարդակում աշխատանքների շարունակականությունը:

  • Կիսվել: