շաբաթ, հունիս 20
20 / 6 / 2026
Ծնողների անունից ես պահանջում եմ, որ մինչև նոյեմբերի 10-ը հրապարակեք հուղարկավորված զոհված տղերքի անունները․ Նազարյանը՝ Արշակ Կարապետյանին

Ծնողների անունից ես պահանջում եմ, որ մինչև նոյեմբերի 10-ը հրապարակեք հուղարկավորված զոհված տղերքի անունները․ Նազարյանը՝ Արշակ Կարապետյանին

Զոհված հերոս տղերքի անունները այդպես էլ չեն հրապարակվել, այն տղաների, որոնք հուղարկավորված են, բայց նրանց հուղարկավորության վայրերը չեն հրապարակվել: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ դիմելով ՊՆ ղեկավար Արշակ Կարապետյանին

«2020 թ- նոյեմբերի 9-ից արդեն 350 օր է անցել, մեր զոհված հերոս տղերքի անունները այդպես էլ չեն հրապարակվել, խոսքն այն տղաների մասին է, որոնք անհետ կորած չեն, որոնք հուղարկավորված են, բայց նրանց անունները, նրանց հուղարկավորության վայրերը չեն հրապարակվել: Ինչու չեք հրապարակում անունները, ծնողների անունից ես պահանջում եմ, որ մինչև նոյեմբերի 10-ը հրապարակեք, եթե չեք ցանկանում հրապարակել, ցուցակը՝ տվեք ինձ, ես տեղը կգտնեմ հրապարակելու»,- նշեց նա:

Ի պատասխան պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ասաց․որ զինծառայողների ապահովման հիմնադրամում ամբողջ ցուցակը հրապարակած է բոլոր տվյալներով:

«Խնդրում եմ, դա ուսումնասիրեք»:

Նազարյանն արձագանքեց, որ այդ կայքի տեղը գիտի, իր ասածն այն է, թե ինչու ՊՆ-ն չի հրապարակում  և չի տրամադրում այդ ցուցակները: «Խնդրում եմ նաև նշել այդ ցուցակներում, թե որտեղից են զորակոչվել ու որտեղ են հուղարկավորված, որպեսզի վերջ տանք այն խոսակցություններին, թե Արցախից մի հոգի անգամ չի զոհվել, այդպիսով կհասկանանք, թե արցախցիներն ինչ մասնակցություն են ունեցել»:

Կարապետյանն ասաց, որ չի կարծում, որ Նազարյանը կասկածում, որ հիմնադրամին տրամադրած տվյալները ՊՆ-ն է տրամադրել: «Մենք այս տարբերակով ենք նպատակահարմար գտել աշխատել: Կուսումասիրենք ձեր առաջարկը, որոշումը կկայացնենք՝ ձեզ տեղյակ կպահենք»:

  • Կիսվել: